Գլխավոր Լրահոս

ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերի կենտրոնակայանի վրա Իսրայելի հարձակումը

ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերի կենտրոնակայանի վրա Իսրայելի հարձակումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա Իսրայելի հարձակումը: Այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության X-ի էջում։ 

«Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը: ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»,- նշված է ԱԳՆ գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանի Նաքուրա քաղաքում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների դիրքերը հոկտեմբերի 11-ին հարձակման են ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, որի հետևանքով 2 խաղաղապահ է վիրավորվել։

Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Բեյրութին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Վաֆիկ Սաֆային։ Իսրայելական հարվածից Լիբանանի մայրաքաղաքում զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 117-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում