Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։
Թեմա
Civilnet










