Ռուսական «Վնեշէկոնոմբանկը» $2,5 մլրդ-ի վարկային գիծ կբացի ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռների օտարերկրյա գնորդների համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Այսօր մենք SSJ 100-ի միջազգային վաճառքների վերաբերյալ, մասնավորապես՝ $2,5 մլրդ ծավալով վարկային գծի բացման մասին պետք է որոշում ընդունենք», -բանկի դիտորդական խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ վարչապետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի հետ 2007թ. համաձայնագիր էր կնքել երկու SSJ100 ձեռքբերման շուրջ, որոնք պետք է մատակարարվեին 2009թ. օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։ Սակայն առաջին ինքնաթիռը «Արմավիա»-ն ստացավ միայն 2011թ. ապրիլի 19-ին։ Հայկական ավիափոխադրողի կողմից ինքնաթիռների ձեռքբերման գործարքը ևս վարկավորել է ռուսական «Վնեշէկոնոմբանկ»-ը։
Ընթացիկ տարվա հուլիսին «Արմավիա»-ն հրաժարվել էր SSJ100 երկրորդ ինքնաթիռի գնումից:
Civilnet











