Գլխավոր Լրահոս

«3+3» ձևաչափի նոր հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում

«3+3» ձևաչափի նոր հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում

Տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանն ու համագործակցությանը միտված այս հարթակի երրորդ հանդիպումը հոկտեմբերի 18-ին կհյուրընկալենք մեր երկրում՝ Ստամբուլում։ Դրան կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները», - ասել է Ֆիդանը։

Դատելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունից՝ այս անգամ ևս վերոնշյալ հարթակի աշխատանքներին չի մասնակցի Վրաստանը, որն իր այդ քայլը հիմնավորում է Ռուսաստանի հետ իր խնդիրներով։

Վերջին «3+3» հարթակի հանդիպումը տեղի է ունեցել 2023-ի հոկտեմբերի 23-ին Թեհրանում և նույնպես անցել է արտգործնախարարների մակարդակով։ Այնինչ, 2021-ի դեկտեմբերի 10-ին կողմերը հանդիպել էին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում