Գլխավոր Լրահոս

Հայաստանում շուրջ 80 000 աղջիկ չի ծնվել՝ հղիության արհեստական ընդհատման հետևանքով

Հայաստանում շուրջ 80 000 աղջիկ չի ծնվել՝ հղիության արհեստական ընդհատման հետևանքով

Վերջին տասնամյակներին հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում չի ծնվել շուրջ 80 000 աղջիկ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում ժողովրդագրական խնդիրների քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 

Նրա խոսքով՝ այդ թիվը կարող էր էական լինել մարդկային կապիտալի զարգացման համար։ 

Հարցի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մարդկանց ինչ-որ մասն ուզում է ունենալ տղա երեխաներ։ Սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են։ Վերջերս մի տեղեկանք էի կարդում, որտեղ արված էր հետևյալ արձանագրումը, որ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքականի հետ կապված խնդիր է լինելու։ Դա մեր վերարտադրողական պոտենցիալի վրա էական բացասական ազդեցություն է ունենալու կամ արդեն ունեցել է»

Վարչապետը հայտարարեց՝ այս թեմայով հանրության հետ պետք է խոսակցություն ունենալ ու դա պետք է «լսվող խոսակցություն լինի»։ 

https://civilnet.am/news/800654/%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d5%af%d5%b8%d6%80%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6%d6%84-90-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80-%d5%af%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6-%d5%bb%d6%80%d5%a2%d5%a1%d5%b7%d5%b5%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում