Գլխավոր Լրահոս

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750,000-ը

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750,000-ը

2025-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձով ձեռք բերվող բնակարանների համար պետության կողմից վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750,000 դրամը եռամսյակի հաշվով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ 

Փոփոխությունը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ կնքել են եկամտահարկի վերադարձով հիփոթեքային պայմանագիր։

Սա հերթական քայլն է կառավարության կողմից եկամտահարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։ Նախկինում վերադարձվող եռամսյակային գումարը չէր կարող գերազանցել 1,5 միլիոն դրամը: Կառավարությունն ըստ էության 50 տոկոսով նվազեցնում է այս թիվը։ 

Նոր փոփոխություններով՝ 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վերադարձ չի լինելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմա­վիր և Կոտայք մարզերում։ Իսկ 2029-ի հունվարի 1-ից առհասարակ եկամտահարկի վերադարձով բնակարանի ծրագիրը չի գործելու։ 

***

Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023-ին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51,9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար, 2022-ին՝ 29 199 շահառուի վերադարձվել է 36,5 մլրդ դրամ, 2021-ին՝ 20 920 շահառուի՝ 22,7 մլրդ դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում