Գլխավոր Լրահոս

Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հոկտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ ՀՀ-ում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

https://civilnet.am/news/756814/%d5%be%d6%80%d5%a1%d6%81%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b8%d5%b6-%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a6%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում