Գլխավոր Լրահոս

Վրաց եկեղեցին, պնդելով  չեզոքությունը, աջակցում է «Վրացական երազանքին»  

Վրաց եկեղեցին, պնդելով  չեզոքությունը, աջակցում է «Վրացական երազանքին»  

Շոթա Կինչա, OC Media

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում լռելյայն հավանություն է տալիս իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը` միաժամանակ պնդելով իր չեզոքության մասին:

Երեքշաբթի տարածած հայտարարությունում եկեղեցին թվարկել է «ազգային և կրոնական արժեքների» պաշտպանությունը, երկրի միավորումը, «ինքնիշխանության պահպանումը» և «խաղաղության պահպանումը» որպես առաջնահերթություններ, որոնք հավասարապես կիսում են ինչպես վրաց հանրությունը, այնպես էլ երկրի պետական ​​կառույցները։

Հայտարարությունում պատրիարքարանը նշել է, որ եկեղեցին «միանշանակ կաջակցի ցանկացած ընտրության, որը երկարաժամկետ խաղաղություն կբերի Վրաստանին և կամրապնդի քրիստոնեական և ընտանեկան ավանդույթները խթանող արժեքները»։ 

Պատրիարքարանի հայտարարությունը որոշ վրացիների կողմից մեկնաբանվում  է որպես աջակցություն «Վրացական երազանք» կուսակցությանը, հատկապես այն պատճառով, որ այն կրկնում է կուսակցության պահպանողական խոսույթի և նախընտրական խոստումների հիմնական արտահայտությունները՝ կարճ հայտարարության մեջ դրանք նշելով երկու անգամ:

Մասնավորապես, հոկտեմբերի 26-ի քվեարկությունից առաջ իշխող կուսակցությունն ընդունեց «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագիծը, որը հիմնականում համահունչ էր եկեղեցու անցյալ տարվա կոչերին՝ արգելելու այն, ինչ նրանք անվանում էին «ԼԳԲՏ քարոզչություն»: 

Վերջին տարիներին կուսակցությունը հաճախակի օգտագործում է հռետորաբանություն՝ ընդգծելով Վրաստանի ուժեղ ինքնիշխանությունը, որը «Վրացական երազանքը» հակադրում է «Արևմուտքի միջամտությանը երկրի ներքին գործերին»:

Բացի այդ, խոստումը, որ Վրաստանը չի ներքաշվի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, դարձել է «Վրացական երազանքի» հիմնական նախընտրական ուղերձներից մեկը:

Պատրիարքարանի վերջին հայտարարությունից երկու ամիս առաջ «Վրացական երազանքը» գալիք ընտրությունները որակեց որպես «հանրաքվե»՝ «պատերազմի կամ խաղաղության, բարոյական դեգրադացիայի կամ ավանդական արժեքների, արտաքին ուժերին ենթարկվելու կամ անկախ ինքնիշխան պետության միջև»։

Եկեղեցու՝ երեքշաբթի հրապարակած հայտարարությունը վերջին շրջանում իշխող կուսակցությանը հանրային աջակցության թերևս ամենակարևոր ցուցադրությունն է՝ ի տարբերություն օգոստոսին ուղղափառ քրիստոնեությունը պետական ​​կրոն հռչակելու կուսակցության նախընտրական առաջարկին թույլ արձագանքի:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում