Գլխավոր Լրահոս

Թրամփը խոսել է «120,000 հայ քրիստոնյաների սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման մասին Արցախում»

Թրամփը խոսել է «120,000 հայ քրիստոնյաների սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման մասին Արցախում»

ԱՄՆ նախկին նախագահ և ներկայում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրառում է արել 2023-ի Արցախի էթնիկ զտման մասին՝ մեղադրանք հնչեցնելով նախագահական ընտրություններում իր մրցակից և ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ։

«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների էին ենթարկվում և բռնի տեղահանվում Արցախում: Աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահն էր 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ նա մասնակցում էր նախագահական ընտրությունների ընդդեմ այսօրվա գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի։ 2020-ի ընտրարշավին Թրամփի հայտարարությունը, ինչպես նաև 2020-ի հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ արդյունք չտվեցին և չնպաստեցին հրադադարի հաստատմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում