Գլխավոր Լրահոս

Կառավարությունը հարկային նոր արտոնություններ է տրամադրում ՏՏ ընկերություններին

Կառավարությունը հարկային նոր արտոնություններ է տրամադրում ՏՏ ընկերություններին

Կառավարությունը հարկային աջակցության նոր մեխանիզմներ է ներդնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները հավանության արժանացան կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում և այն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։ 

Փոփոխությունները 7 տարվա համար են։ Կառավարությունն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար նվազեցնել շրջանառության հարկը՝ 5 տոկոսից դարձնելով 2 տոկոս։ 

Մյուս ուղղությունն այն է, որ մինչև 30 հոգանոց սկսնակ ընկերությունները նոր աշխատակից ներգրավելիս կարող են եկամտահարկի 100 տոկոսի չափով փոխհատուցում ստանալ։ Այս կարգավորումը 30-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունների դեպքում ևս կգործի․ նոր աշխատակից ներգրավելիս կփոխհատուցվի եկամտահարկի 50 տոկոսի չափով։ 

Փոփոխություններով եկամտահարկի 50 տոկոսի չափով փոխհատուցում է տրամադրվելու նաև այն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք աշխատանքային միգրանտներ կներգրավեն իրենց ընկերություններում։ Բացի այս, կառավարությունը պատրաստվում է նվազեցնել ՏՏ ընկերությունների այն աշխատակիցների եկամտահարկը, որոնք կներգրավեն գիտահետազոտական աշխատանքներում։ Նրանց համար եկամտահարկը կլինի 10 տոկոս՝  20-ի փոխարեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում