Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացումը։ Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված հանգստի գոտին դարձել է բարեկարգ ու ժամանակակից։
«Պուրակի հիմնանորոգման նախագիծն այգիները հանրային դարձնելու ծրագրում առաջիններից էր։ Այս ամենը վերափոխվել ու դարձել նոր հանրային այգի, որը շատ հարմարավետ է»,- Մերգելյանի պուրակի բացման արարողությունից հետո հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հայտնել է, որ Երևանում բազմաթիվ նման տարածքներ կան, և բոլոր վարչական շրջաններում այգիների վերականգնման բազմաթիվ ծրագրեր են նախատեսված. «Բոլոր շրջաններում մասնակից ենք լինելու նման պուրակների, այգիների, հանրային տարածքների վերաբացմանը»։






Civilnet











