Գլխավոր Լրահոս

Հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 8,7 տոկոսով

Հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 8,7 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,7 տոկոսով, տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։

Նույն ժամանակահատվածում հիմնական աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 12,6 %, շինարարության՝ 15,9, առևտրի շրջանառության՝ 19,5 %։ Ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում աճը համեմատաբար նվազ է եղել, համապատասխանաբար՝ 5,9 % և 1,8 %։

Այս տարվա առաջին ինը ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 73,5 %-ով։ Միայն արտահանումն աճել է կրկնակի՝ 105,1 %-ով, ներմուծումը՝ 54,2 %-ով։

Միայն սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 7 %-ով։ Նույն շրջանում արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 4,6 %, շինարարության ոլորտում՝ 14,7%, առևտրում՝ 13,4 %, ծառայությունների ոլորտում՝ 11,6 %: 2024-ի սեպտեմբերին 2023-ի սեպտեմբերի համեմատ արտահանումն աճել է 38,9 %-ով, ներմուծումը՝ 11,9 %-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում