Գլխավոր Լրահոս

Վրացական երազանքը 53% է ստացել. ամենաքիչ քվեն՝ Թբիլիսիում, ամենաշատը՝ հայաբնակ տարածքներում

Վրացական երազանքը 53% է ստացել. ամենաքիչ քվեն՝ Թբիլիսիում, ամենաշատը՝ հայաբնակ տարածքներում

Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն ավարտվել են Թբլիսիի ժամանակով  ժամը 20։00-ին։ Էլեկտրոնային քվեարկության մեքենաներից արդյունքները ստացվել են ընտրատեղամասերի 69%-ից։ Ըստ այդմ՝ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել է քաղաքական հինգ ուժ։ Պատկերը հետևյալն է.

Վրացական երազանք՝ 53%

Միասնություն - Ազգային շարժում՝ 10%

Փոփոխությունների կոալիցիա՝ 11%

Հզոր Վրաստան՝ 9%

Հանուն Վրաստանի՝ 8%

Վրացական երազանքը մեծ քվեներ է ստացել ազգային փոքրամասնությունների տարածաշրջաններում

- Նինոծմինդա՝ 90%

- Ախալքալաք՝ 89%

- Բոլնիսի՝ 80%

- Մառնեուլի՝ 80% 

- Դմանիսի՝ 75%

- Գարդաբանի՝ 72%

Վրացական երազանքը ձայների 84%-ը ստացել է Սաչխերեում՝ Բիձինա Իվանիշվիլիի ծննդավայրում, և 75%-ը Լենտեխիում՝ Սվանեթիում։ 

Վրացական երազանքը ստացել է ձայների ամենացածր մասնաբաժինը Թբիլիսիի շրջաններում.

- Վաքե՝ 38%

- Սաբուրթալո՝ 40%

- Գլդանի՝ 40% 

-Մթաწմինդա՝ 42%

Ռուսթավիում Վրացական  երազանքը ստացել է 41%։

Ուշագրավ է, որ Վրացական երազանքը նշված բնակավայրերից ամենաշատ քվեն ստացել է հայաբնակ Նինոծմինդայում և Ախալքալաքում։

Աղբյուրը՝ OC Media

Տե՛ս նաև՝

Ով ով է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում