Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին իջեցվել է

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 29-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով` սահմանելով 7,25 %:
ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,75 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 5,75 %:
Կենտրոնական բանկը 2023-ի հունիսից սկսած իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրա նպատակն է առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:
Մինչ այդ՝ 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում էր զսպել գնաճը:
Civilnet










