Կառավարությունն ավելի քան 2,6 միլիարդ դրամ կտրամադրի 11 դպրոցների ու կրթահամալիրների կառուցման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս կրթական հաստատությունների շինարարությունը նախապատրաստական փուլում է ու գումարի հատկացումից հետո շինարարությունը մեծ թափով առաջ կգնա։ Կրթահամալիրներ կկառուցվեն Վայոց ձորի մարզի Գետափ, Արևաբույր համայնքներում, Արմավիրի մարզի Վարդանաշեն բնակավայրում։ Դպրոցներ կկառուցվեն Նոյեմբերյանում, Աղավնավանքում, Լեռնանիստ, Տաշիր, Գեղակերտ, Վաղարշապատ, Վեդի բնակավայրերում։
Վերը նշված դպրոցները կառուցվում են կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում, մրցույթներն արդեն հայտարարված են։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 300 դպրոցներից 223-ի հետ կապված աշխատանքներն ընթացքում են, իսկ 35-ում աշխատանքներն ավարտված են։
Civilnet











