Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն ողջունել է սահմանազատման կանոնակարգի պաշտոնականացումը

ԱՄՆ-ն ողջունել է սահմանազատման կանոնակարգի պաշտոնականացումը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգի պաշտոնականացումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը: 

«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանազատման կանոնակարգը պաշտոնականացնելու համար՝ ցույց տալով, որ առաջընթացը հնարավոր է կայուն երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին՝ ուղղված տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատմանը՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,- X-ի իր էջում գրել է Միլերը:

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: ՀՀ նախագահը ևս ստորագրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը: Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու մասին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում