Գլխավոր Լրահոս

ԵՄ վիզաների ազատականացման համար կարևոր է առողջության ապահովագրության ներդնումը․ Ավանեսյան

ԵՄ վիզաների ազատականացման համար կարևոր է առողջության ապահովագրության ներդնումը․ Ավանեսյան

Եվրամիության հետ վիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդնումը կարևորագույն բաղադրիչ է հանդիսանում։ Այդ մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այստեղ կարևորը ոչ թե ամբողջ բնակչությանը համակարգում ներգրավելն է, այլ կարևորը ռեֆորմի մեկնարկն է։ Երբ որ մեկնարկի, 3 տարվա մեջ կփակի ամբողջ բնակչությունը»,- նշեց նա։

Ավանեսյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունը շահագրգռված է, որ օր առաջ ապահովագրական համակարգը ներդրվի։ Ըստ նրա՝ առողջապահական համակարգը պատրաստ է։

«Օրենքի փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, կառավարությունն ունի կոնսենսուս՝ մոդելի, ձևի, փուլայինության մասով։ Ազգային ժողով այն ուղարկվել է աշխատանքային ձևաչափով քննարկման»,- տեղեկացրեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը, սակայն, դժվարացավ համակարգի ներդրման հստակ ժամկետներ նշել․ «Առաջին ընթերցման քննարկումները, կարծում եմ, այս տարի կսկսվեն։ Օրենքի ընդունումից է կախված, թե երբ կսկսի գործել համակարգը, ամեն փուլի անցումային շրջաններ կան»։

Առողջապահության նախարարության բյուջեն 2025-ին կլինի 162,9 մլրդ դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024-ի բյուջեով նախատեսված գումարից: 2024-ին առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար նախատեսված էր 18 մլրդ դրամ, որը նախատեսված չէ 2025-ի բյուջեում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում