Գլխավոր Լրահոս

Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ, Հանրապետական ​​կուսակցության նախագահի ներկայիս թեկնածու Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի միջև։ Այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Նշվում է, որ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Վեհափառ Հայրապետին՝ իր իմաստուն ղեկավարության համար, ինչպես նաև լիակատար ամբողջական զորակցությունն է հայտնել Արցախի խնդրին և տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատմանը։ 

Նա նաև ջերմորեն ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին՝ որպես կազմակերպված, աշխույժ և ուժեղ համայնքի։

Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել Թրամփին՝ օրեր առաջ արցախահայության իրավունքների վերաբերյալ իր հրապարակային հայտարարության համար՝ միաժամանակ ընդգծելով Միացյալ Նահանգների միջազգային դերի կարևորությունը, հատկապես՝ այս անհանգիստ ժամանակներում։

«Նորին Սրբությունը նախագահի թեկնածուին հստակորեն ներկայացրել է իր երկու ակնկալիքները. 

ա) Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգների կազմվելիք նոր կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի արցախահայությանը՝ իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին, միաժամանակ հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար։

բ) Անհրաժեշտ է, որ կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող հարմար անձ։

Վերջում Վեհափառ Հայրապետն առաջարկել է, որ նշված հարցերի շուրջ անհրաժեշտ է խորհրդակցել Արևելյան և Արևմտյան ազգային առաջնորդարանների, ինչպես նաև Վաշինգտոնի Հայ դատի ​​գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Կաթողիկոսարանից նշել են նաև, որ Արևելյան Հայոց թեմ Վեհափառ Հայրապետի կատարած հովվապետական ​​այցի վերջին օրը, հեռուստատեսությամբ տեղեկանալով, որ նա գտնվում է Դետրոյտում, Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից երկու բարձրաստիճան պատասխանատուներ հանդիպել են Վեհափառին  և փոխանցել  նախագահի թեկնածուի ողջույններն ու կապ հաստատելու պատրաստակամությունը:

https://civilnet.am/news/802304/%d5%a9%d6%80%d5%a1%d5%b4%d6%83%d5%a8-%d5%ad%d5%b8%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%a7-120000-%d5%b0%d5%a1%d5%b5-%d6%84%d6%80%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bd%d5%a1%d6%80%d5%bd%d5%a1%d6%83%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%ac%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%87-%d5%a2%d5%bc%d5%b6%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում