Գլխավոր Լրահոս

Վերջին մեկ տարում Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 42 491-ով

Վերջին մեկ տարում Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 42 491-ով

2024-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատողների թիվը 768 547 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,9 տոկոսով կամ 42 491-ով։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025-ի բյուջեի քննարկմանն ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Հարկ վճարողների կողմից 2024-ի սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով հայտարարագրված է 768 547 աշխատատեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 42 491-ով կամ 5,9 տոկոսով»,- հայտնել է Բադասյանը։

Նրա խոսքով՝ կոմիտեն այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրել է 6,8 տոկոսով ավելի գումար։ 

«Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1,767 տրիլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 112,7 միլիարդ դրամով կամ 6,8 տոկոսով։ Մինչև տարվա վերջ այս աճի դինամիկան կշարունակվի և կունենանք բարելավում»,- նշել է Ռուստամ Բադասյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում