«Թել-Սել»-ն արդեն հազարավոր ներդրողներ ունի. ինչպես դառնալ բաժնետեր

Հոդվածը հրապարակվում է որպես գովազդ
Բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացրած «Թել-Սել» ընկերությունն արդեն հազարավոր ներդրողներ ունի, ասում է ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Ուրբաթ Երևանում հրավիրված ասուլիսին Ղազարյանը շուկայի մասնակիցներին հիշեցրեց «Թել-Սել»-ի բաժնետեր դառնալու հնարավորության մասին։ Ընկերությունը բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն սկսել էր սեպտեմբերի 18-ին։
«Այս ժամանակահատվածի համար ունենք բաժնետերերի բավարար քանակ»,- նշեց ընկերության գլխավոր տնօրենը՝ ապագա բաժնետերերին հիշեցնելով, որ բաժնետոմս գնելու համար մնացել է ընդամենը մեկ ամիս. «Մնաց ընդամենը մեկ ամիս՝ օգտվելու այս բացառիկ հնարավորությունից դառնալու հայաստանյան առաջատար ֆինտեխ (ֆինանսական տեխնոլոգիաների) ընկերություններից մեկի բաժնետեր»։

«Թել-Սել»-ը տեղաբաշխել է շուրջ 1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մոտ 4 մլն բաժնետոմս: Տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան:
«Թել-Սել»-ի մեկ բաժնետոմսի արժեքը 400 դրամ է. նվազագույն քանակը առաջին գնման դեպքում 10 բաժնետոմս է, առավելագույնը՝ 500,000 բաժնետոմս: Ընկերությունը նպատակ ունի տարեկան գրանցած շահույթի առնվազն 50 տոկոսը հատկացնել որպես դիվիդենտ (շահութաբաժին՝ բաժնետերերին վճարվող շահույթ):
«Թել-Սելի» բաժնետոմսերի տեղաբաշխումը առանձնակի կարևորություն ունի Հայաստանում ինչպես կապիտալի շուկայի, այնպես էլ ֆինտեխ հատվածի զարգացման և նորարարական մոտեցումների հետագա ներդրման տեսանկյունից:
«Մեր նպատակը եղել է կանխիկի գործառույթը դեպի անկանխիկ ուղղելը, առցանց գործիքները զարգացնելը», - ասաց «Թել-Սել»-ի գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ շուտով իրենց հավելվածը կվերածվի յուրօրինակ ֆինանսական մարկետփլեյսի (վաճառքի հարթակի)։ Այսինքն՝ կլինի հարթակ, որտեղ օգտատերը կկարողանա օգտվել բազմաթիվ ծառայություններից ու ֆինանսական գործիքներից։
«Թել-Սելի» բաժնետեր կարելի է դառնալ առանց որևէ տեղ այցելելու, ընդամենը մի քանի հպումով՝ Telcell Wallet հավելվածի միջոցով: Բաժնետեր կարելի է դառնալ նաև այցելելով «Արմբրոկ» ընկերության գրասենյակ:
Բաժնետոմսերի վաճառքը շարունակվելու է մինչև 2024-ի նոյեմբերի 30-ը։
Բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ մանրամասներ կարելի է գտնել invest.telcell.am կայքում։
Սիրանուշ Ադամյան
Civilnet










