Գլխավոր Լրահոս

Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունը, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ 

«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, որի վերաբերյալ հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև Եվրամիությանը։ Եվ այդ հարցով, իմ կարծիքով, հետաքննում է տեղի ունենում: Արձագանք դեռևս չկա»,- նոյեմբերի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանի դեսպանը բանավոր ահաբեկման է ենթարկվել Ադրբեջանի դեսպանի կողմից, որն ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել Բալայանի կյանքի դեմ։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում անցկացված ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքիայի դեսպանատան կողմից՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում