Գլխավոր Լրահոս

Ամլապնդելով քաղաքական դաշտը

Առաջիկա նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում հստակ երևում է քաղաքական դաշտի ամլացումն ու ամայացումը: Ստացվել է այնպես, որ քաղաքական ասպարեզում գործող ուժերի գերակշիռ մեծամասնությունը հայտնվել է անհասկանալի սպասողական իրավիճակում: Սպասում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը»: Նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի առումով կողմնորոշվել են միայն ՀՀԿ-ն և մի քանի անհատ թեկնածուներ, որոնց մասնակցությունը ընդամենը սիմվոլիկ բնույթ է կրելու:

Քաղաքական ուժերի ներկայիս դասավորվածության և ռեսուրսների տիրապետման առումով մրցակցային թեկնածուներ կարող են ունենալ ընդամենը երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Ցավալի է, սակայն փաստ, որ մյուս քաղաքական ուժերը հանրային աջակցության և նյութական ռեսուրսների տիրապետման առումով այս պահի դրությամբ հնարավորություն չունեն միայնակ մրցունակ թեկնածու առաջադրելու: Սա ամենևին չի խոսում քաղաքական համակարգի զարգացման և դինամիկայի մասին, ինչն իր հերթին հանգեցնում է հանրության շրջանում ապատիկ տրամադրությունների խորացմանը:

Միանշանակ կարելի է պնդել, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու է իշխող կուսակցությանը և նրա առաջնորդին: Դաշտի ապաքաղաքականացումը այն միակ տարբերակն է, որի պարագայում իշխող կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններին հնարավորություն կունենա վերարտադրվելու: Հասկանալով այս ամենը՝ երկրում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնող այդ նույն քաղաքական ուժերը կարծես ոչինչ չեն անում իշխանության համար պայքարը քաղաքական հարթություն տեղափոխելու համար: Նրանք ընդամենը սպասում են, իսկ սպասման ամեն մի օրը աշխատում է միմիայն գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Նախագահական ընտրություններում հաղթելու ունակ թեկնածու ունենալու համար արդեն իսկ պետք է սկսված լիներ ոչ պաշտոնական քարոզարշավը:

Եթե նախագահական այս ընտրություններին նախորդող իրավիճակը համեմատենք 2007թ. նույն ժամանակահատվածի հետ, կտեսնենք, թե ինչպիսի դեգրադացիա է ապրել քաղաքական համակարգը: 2007թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահը կրկին նախագահական նստավայր վերադառնալու հայտ ներկայացրեց, իսկ հոկտեմբերի վերջին նրան արդեն հաջողվել էր հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել և մի շարք քաղաքական ուժերի իր շուրջը համախմբել: Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ Սերժ Սարգսյանին քաղաքական պայքար պարտադրեց, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվեց, սակայն նախագահի պաշտոնը ստանձնեց Մարտի 1-ի գնով: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում