Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
«Ջերմ շնորհավորանքներս Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում Ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Պարոն նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա հիմնված ռազմավարական երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Warmest congratulations to @realDonaldTrump on your impressive victory as the 47th President of the United States. Mr. President-elect, I look forward to working with you to build up ??-?? strategic bilateral relations based on our shared values, priorities and interests.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) November 6, 2024
Ավելի ուշ վարչապետի աշխատակազմը հրապարակեց Փաշինյան շնորհավորական ուղերձը, որում ասվում է. «Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը: Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»։
***
Նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել 60-րդ նախագահական ընտրությունները: Նախագահի թեկնածուներն են հանրապետական, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ ներկայիս փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը։ Նախնական արդյունքներով ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը։ Հաղթանակի կապակցությամբ Թրամփին արդեն շնորհավորել են Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսրայելի, Սերբիայի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Վրաստանի ղեկավարները։
Civilnet










