Գլխավոր Լրահոս

38 մլն եվրո՝ Երևանի մանկապարտեզների և պոլիկլինիկաների էներգաարդյունավետության բարձրացմանը

38 մլն եվրո՝ Երևանի մանկապարտեզների և պոլիկլինիկաների էներգաարդյունավետության բարձրացմանը

Եվրոպական ներդրումային բանկը 38 միլիոն եվրո կտրամադրի Երևանի քաղաքապետարանին՝ աջակցելու մայրաքաղաքի շենքերի էներգաարդյունավետությանը, վերականգնվող էներգիայի միջոցառումներին։ Սա վերաբերելու է համայնքային 32 մանկապարտեզի և 6 պոլիկլինիկայի։ Նոր ծրագրով նախատեսվում է նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը, բարելավել սեյսմիկ անվտանգությունը և այլն։ 

Տրամադրվող 38 միլիոն եվրոյից 25-ը վարկային միջոցներ են, 10,1 միլիոնը՝ դրամաշնորհ, 2 միլիոն եվրո էլ կազմելու է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը։ 

«Ընդհանրացնելով՝ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել մոտ 38 հասարակական շենքերի էներգիայի սպառումը մոտ 65%-ով»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում