Գլխավոր Լրահոս

Մասնագիտական մի շարք ձեռնարկատիրություններ կհարկվեն ընդհանուր համակարգով

Մասնագիտական մի շարք ձեռնարկատիրություններ կհարկվեն ընդհանուր համակարգով

Կառավարությունը կշարունակի միկորձեռնարկություններին հարկային հատուկ դաշտից ընդհանուր դաշտ տեղափոխելու քաղաքականությունը։ Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր փոփոխություններով գործադիրն առաջարկում է 2025-ի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը նույնպես միկրոձեռնարկատիրության համակարգից ու շրջանառության հարկից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։ Օրենսդրական նախաձեռնությունը կառավարության նոյեմբերի 7-ի նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Խոսքը վերաբերելու է հետևյալ տնտեսական գործունեության հետևյալ տեսակներին՝ իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարություն,  ճարտարապետական, ճարտարագիտական գործունեություն, գովազդային գործունեություն, առողջապահություն և այլն։ 

Նոր փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025-ի հուլիսի 1-ից։ Ըստ ֆինանսների նախարարի՝ նման մոտ 10 000 սուբյեկտ կա։ 

Անդրադառնալով առողջապահական հաստատություններին, որոնք գործել են որպես միկրոձեռնարկություն՝ շրջանառության հարկով, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց՝ կան փոքր կլինիկաներ, ատամնաբուժական ծառայություններ մատուցող կլինիկաներ, որոնք գործել են այս դաշտում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում