«Ճանապարհի կեսից խաղի կանոն ենք փոխում»․ Արսեն Թորոսյանը՝ էլեկտրամոբիլների մասին

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների շրջանակում այսօր քննարկվեց էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտայի հարցը։
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ 2025-ի ընթացքում 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան տարածվելու է միայն 2022-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ պետությունը ցանկանում է արտոնություն տալ նոր մեքենաներին․ «Սա տրամաբանական է, որովհետև մենք չենք ուզում, որ Հայաստանում նախկինի նման ներմուծվեն հին մեքենաներ, և Հայաստանը դառնա այդ մեքենաների համար ուտիլիզացիայի տեղ»,- ընդգծեց նա։
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը խնդրեց վերանայել դիրքորոշումը։
«Բազմաթիվ արտադրողներ իրենց կուտակիչներին տալիս են մոտ 8 տարվա երաշխիք, այսինքն՝ 3 տարին այնպես չի, որ ճիշտ որոշում է»,- շեշտեց Թորոսյանը։
Բացի այդ, պատգամավորն առաջարկեց կանխատեսելիության հարցին անդրադառնալ․ «Մենք անցյալ տարի այստեղ քննարկում էինք ավելացված արժեքի հարկը։ Երբ ստանում էինք այդ քվոտաները, մենք ի լուր աշխարհի հայտարարում էինք, որ ստացել ենք ևս երկու տարվա քվոտա՝ տարեկան 8000 միավոր, և մենք էլ մեր կողմից ԱԱՀ-ն ազատում ենք երկու տարով։ Մենք հիմա ճանապարհի կեսից խաղի կանոն ենք փոխում»,- ասաց նա՝ հավելելով, որ երեք տարին լավագույն սահմանաչափը չէ։
https://civilnet.am/news/800434/%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-600-%d5%b8%d5%be-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d6%80%d5%a5%d6%81-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b4%d5%a1%d6%84%d5%bd%d5%a1%d5%be%d5%b3%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a5%d6%80%d5%b4%d5%b8%d6%82%d5%ae%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%84%d5%be%d5%b8%d5%bf%d5%a1%d5%b6/ https://civilnet.am/news/801356/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b4%d5%a1%d6%84%d5%bd%d5%a1%d5%be%d5%b3%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a5%d6%80%d5%b4%d5%b8%d6%82%d5%ae%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%84%d5%be%d5%b8%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7%e2%80%a4-%d5%ba%d5%a5%d5%af/
Civilnet










