Գլխավոր Լրահոս

Էկոնոմիկայի նախարարությունն արտահանողների համար փոխհատուցման նախագիծ է մշակել 

Էկոնոմիկայի նախարարությունն արտահանողների համար փոխհատուցման նախագիծ է մշակել 

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արտահանողներին փոխհատուցում տրամադրել՝ ներմուծվող երկրի օրենսդրությամբ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի գումարի չափով։ Համապատասխան որոշման նախագիծը գերատեսչությունը ներկայացրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

«Առաջարկվող նախագիծը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել ՀՀ ծագում ունեցող ապրանք և ստանալ փոխհատուցում՝ ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկիր ապրանքի համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ»,- ասված է նախագծում։

Հիմնավորումներում նշվում է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունն առաջացել է՝ «հաշվի առնելով Հայաստանից ապրանքների արտահանման հետ կապված առաջ եկած բարդությունները (պայմանավորված եղանակային խնդիրներով ու տրանսպորտային պոտենցիալի նվազմամբ) և դրանց արդյունքում ապրանքների տեղափոխման ծախսերի շեշտակի բարձրացումը»։

Նախարարությունից կարծում են, որ առաջարկվող փոփոխությունը նաև երկարաժամկետ մրցունակության տեսանկյունից հնարավորություն կտա ապահովել միջազգային շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքների ներկայացվածությունը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում