Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտին։ Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության հարցին։
«Փոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով մասնավորապես պարենային անվտանգության վերաբերող հարցերի կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկել են նաև գյուղմթերքների առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները։
https://civilnet.am/news/804961/%d5%af%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%86%d5%ab%d5%ac%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a5%d6%81-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b9%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d6%81%d5%b8%d6%80%d5%a5%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb/
Civilnet











