Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից։
Այսօր ավելի վաղ պաշտոնից հեռանալու մասին հայտնել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Փաշինյանը։
Տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Civilnet











