Գլխավոր Լրահոս

Ներքին գործերի նախարարն ազատվել է պաշտոնից

Ներքին գործերի նախարարն ազատվել է պաշտոնից

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Հաստատում եմ, որ նախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել»,- ասաց Նարեկ Սարգսյանը։ 

Աշխատանքից ազատման մասին ավելի վաղ հայտնել էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Կառավարության վերջին՝ նոյեմբերի 15-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Փաշինյանը։

https://civilnet.am/news/805883/%d5%b4%d5%ab-%d5%b7%d5%a1%d6%80%d6%84-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ad%d5%b6%d5%a4%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b4-%d5%a9%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a6%d5%a2%d5%a1%d5%b2%d5%a5%d6%81%d6%80%d5%a1%d5%ae-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում