Հայաստան-Իրան-Ադրբեջան սահմանային գոտում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։
Civilnet











