Գլխավոր Լրահոս

Շարունակելու եմ պայքարել հայ գերիների ազատ արձակման համար՝ չնայած Բաքվի ճնշումներին. Ֆրենկ Փալոն

Շարունակելու եմ պայքարել հայ գերիների ազատ արձակման համար՝ չնայած Բաքվի ճնշումներին. Ֆրենկ Փալոն

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել ՀՀ տարածքային ամբողջականության և հայ գերիների ազատ արձակման համար՝ չնայած Բաքվի ճնշումներին։

«Չնայած Ալիևի կազմակերպած բողոքի ցույցերին՝ խոչընդոտելու իմ մասնակցությունը COP29-ին, ես շարունակելու եմ պայքարել Հայաստանի տարածքային ամբողջականության, հայ գերիների ազատ արձակման և խաղաղության համաձայնագրի համար»,- X-ի իր էջում գրել է Փալոնը։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կիրակի ընդհատել է Բաքու այցը և մեկնել է ԱՄՆ: Փալոնը ժամանել էր Ադրբեջան՝ մասնակցելու COP29 համաժողովին: Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր ամերիկացի կոնգրեսականներին, սակայն Փալոնին, ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը: Նոյեմբերի 17-ին էլ ադրբեջանական կառավարամետ հասարակական կազմակերպությունները բողոքի ցույց են անցկացրել հյուրանոցի առջև, որտեղ իջևանել էր կոնգրեսականը՝ պահանջելով նրան պատասխանատվության ենթարկել «հակաադրբեջանական» գործունեության համար:

Ֆրենկ Փալոնը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիրն է։ Նախորդ տարիներին նա այցելել է նաև Արցախ, ինչպես նաև հեղինակել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մի շարք օրենսդրական նախագծեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում