Պուտինը հաստատել է միջուկային նոր դոկտրինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային նոր դոկտրինի հրամանագիր է ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նոր դոկտրինի՝ ընդլայնվել է պետությունների և ռազմական սպառնալիքների ցանկ, որոնց չեզոքացման համար անհրաժեշտ կլինի միջուկային զենք կիրառել։
«Ցանկացած ոչ միջուկային պետության կողմից ագրեսիան, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կհամարվի համատեղ հարձակում ՌԴ-ի վրա։ Բացի այդ, Ռուսաստանից միջուկային պատասխանը հնարավոր է իր ինքնիշխանությանը սպառնացող կրիտիկական սպառնալիքի դեպքում, նույնիսկ սովորական զենքով՝ ռազմական ինքնաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, այլ ինքնաթիռների զանգվածային մեկնարկով և Ռուսաստանի սահմանը հատելով»,- գրում է գործակալությունը։
Նորացված փաստաթղթով՝ միջուկային սպառազինություն կարող է կիրառվել նաև Բելառուսի դեմ հարձակման ժամանակ։
Նոյեմբերի 17-ին ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան հեռահար զենքով հարվածել Ռուսաստանին։ Վաշինգտոնը չի հաստատել տեղեկությունը։
Civilnet










