Միրզոյանն ընդունել է Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին:
ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում. «Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը և դրան նպաստող միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը»։
Արարատ Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:
«Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մտադրությանը՝ Միրզոյանը շեշտել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումների շարունակական ընթացքը: Ընդգծվել է ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման ուղղությամբ համագործակցության կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։
https://civilnet.am/news/806267/%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/
Civilnet










