Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղել է

Հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղել է

Չնայած տարեսկզբից գրանցված 8,1 տոկոս տնտեսական ակտիվության աճին` հոկտեմբերին Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է աճի տեմպերի զգալի դանդաղում:

Հայաստանում 2024-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 8,1 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում արձանագրվել է աճի դրական դինամիկա։

Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրի ցուցանիշներում։ Արտահանման ծավալներն աճել են 95,1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 50,8 տոկոսով։ Ներքին շուկայում առևտրի շրջանառությունն ավելացել է 18,8 տոկոսով։ Շինարարության ոլորտում գրանցվել է 15,5 տոկոս աճ, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 11,7 տոկոսով։ Ծառայությունների ոլորտը ցուցաբերել է համեմատաբար չափավոր՝ 5,8 տոկոս աճ։

Դիտարկվող ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 67,6%-ով` հասնելով 26,2 մլրդ դոլարի, որից արտահանումը կազմել է 11,5 մլրդ դոլար` գրանցելով 95% աճ, իսկ ներմուծումը` 14,6 մլրդ դոլար, որը հավասարազոր է 50,8% աճին: 

Միաժամանակ, հոկտեմբերի ցուցանիշները վկայում են տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղման մասին։ 2024-ի հոկտեմբերին 2023-ի հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2 տոկոս։ Այս տարվա հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության բավականին կտրուկ` 4,6% նվազում։

Հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 2,2 մլրդ դոլար` աճելով շուրջ 13%-ով: Ընդ որում, արտահանումն աճել է 23,1 տոկոսով` հասնելով 931 մլրդ դոլարի, ներմուծումը՝ 6,6 տոկոսով` կազմելով 1,3 մլրդ դոլար:

Նույն ամսում ներքին առևտրի շրջանառությունն աճել է 13,7 տոկոսով, շինարարությունը՝ 13,5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 5,3 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 5,2 տոկոսով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում