Գլխավոր Լրահոս

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Visa Cashless Forum-ը  

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Visa Cashless Forum-ը  

Հրապարակվում է որպես գովազդ

Նոյեմբերի 22-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց Visa Cashless Forum-ը։ Այս փակ միջազգային միջոցառումը համախմբեց պետական հայտնի պաշտոնյաների, Visa-ի հայտնի խոսնակների, բանկային և ֆինանսական հատվածների մասնագետների, վճարային տեխնոլոգիաների փորձագետների։

Ֆորումը ծառայեց որպես համագործակցության հարթակ՝ համախմբելով Հայաստանի հիմնական շահwetագրգիռ կողմերին՝ անկանխիկ վճարումների ապագան ուսումնասիրելու նպատակով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակվելու գաղափարներով և կապեր հաստատել՝ խթանելով նորարարություններն ու գործընկերությունը։ 

Visa Cashless Forum-ը Visa-ի ուղենիշային միջոցառումն է CISSEE տարածաշրջանում, որը ցուցադրում է կենտրոնական հատվածի ամենավերջին միտումները։  Առաջին անգամ ֆորումն անցկացվել է 2017թ. Ուկրաինայում, այնուհետև կազմակերպվել է Ղազախստանում, Սերբիայում և այլ երկրներում։ Այս տարի անցկացվելով Հայաստանում՝ ֆորումը կարևոր նշաձող սահմանեց՝ արտացոլելով երկրի աճող դերը ֆինանսական լանդշաֆտի թվային վերափոխման գործում։ 

Որպես բանախոսներ հանդես եկան Visa-ի CISSEE և CEMEA տարածաշրջանների  բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում էին՝ CEMEA տարածաշրջանում Visa-ի նախագահ Էնդրյու Տորրեն, Visa-ի CISSEE տարածաշրջանի համար պատասխանատու Քրիստինա Դորոսը, Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, Visa-ի CEMEA տարածաշրջանի խորհրդատվության և վերլուծության բաժնի ղեկավար Նիկոլաս Խուրին,  Visa-ի CEMEA տարածաշրջանի պրոդուկտի, լուծումների և թվային գործընկերության բաժնի ղեկավար Գոդֆրի Սալիվանը, Visa-ի CEMEA տարածաշրջանի ավելացված արժեքի ծառայությունների բաժնի ղեկավար Ուոլթեր Լիրոնին։ 

Ֆորումի առանցքային թեմաներն էին՝ թվային վճարումները, գեներատիվ AI-ը, ավելացված արժեքի ծառայությունները և Gen Z ՝ որպես սպառողական ծախսերի աճի շարժիչ ուժ։  

Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին և ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին և ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք: 

ԶԼՄ-ների հարցումների համար 

Մարիամ Գվարաձե 

Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն 

Noblet Media Արևելյան գործընկերություն 

Հեռ.՝ +99555449965 

Էլ.փոստ՝ [email protected] 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում