Գլխավոր Լրահոս

«Ամեն ջանք կգործադրենք Հայաստանին եվրապական ընտանիքին մոտեցնելու համար». Լեհաստանի նախագահ

«Ամեն ջանք կգործադրենք Հայաստանին եվրապական ընտանիքին մոտեցնելու համար». Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ «ամեն ջանք գործադրելու են Հայաստանին եվրոպական ընտանիքին մոտեցնելու» համար։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 26-ին՝ Երևանում ՀՀ նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Մենք ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք և ներգրավենք եվրապական ընտանիքում։ Եթե Հայաստանը հետաքրքրություն ցուցաբերի, ցանկացած խնդրանքի դեպքում պատրաստ ենք աջակցել»,- ասել է Դուդան։

2025-ի հունվարի 1-ին Լեհաստանը ստանձնելու է նախագահությունը Եվրամիության Խորհրդում։  Անջեյ Դուդայի խոսքով՝ Լեհաստանի նախագահության շրջանում կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը։

«Մեր խնդիրն է լինելու, որ մեզ ուղղված բոլոր գործողությունները կատարենք։ Երբ խոսում ենք վիզաների ազատականացման մասին, դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ մարմինների կողմից։ Այդտեղ նույնպես Լեհաստանը հնարավորություն է ունենալու որոշում կայացնել։ Բայց խնդրում եմ հիշել, որ ԵՄ-ն դա ընդհանուր միություն է և վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ստանալ ԵՄ անդամների մեծամասնության հավանությունը»,- հայտարարել է Լեհաստանի նախագահը։

Դուդան նաև նշել է, որ Լեհաստանը պատրաստ է Հայաստանին աջակցել խաղաղության հարցում. «Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը՝ կայուն և հստակ սահմաններում։ Այդ խաղաղությունը շատ կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար։ Եթե մեր օգնության կարիքը լինի, մենք կազմ ու պատրաստ ենք այն ցուցաբերել»։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 25-ին։ Մինչ ՀՀ նախագահի հետ հանդիպումը, Անջեյ Դուդան այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։  Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում