Խաղային ոլորտը կարգավորելու է էկոնոմիկայի նախարարությունը

Հայաստանում խաղային ոլորտի կարգավորումն այսուհետ կատարելու է էկոնոմիկայի նախարարությունը՝ ֆինանսների նախարարության փոխարեն։ Համապատասխան օրենսդրական փաթեթը ներառված է կառավարության նոյեմբերի 28-ի նիստի օրակարգում։
Այս փոփոխություններով էկոնոմիկայի նախարարությունը լիազորություն կունենա մշակել ոլորտային քաղաքականությունը, լիցենզավորել, լիցենզիայի խախտումների դեպքում վարչարարություն իրականացնել և այլն։ Միևնույն ժամանակ, կառավարությունը նախատեսում է էկոնոմիկայի նախարարության ներքո գտնվող պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը էկոնոմիկայի նախարարության ենթակայությունից տեղափոխել ֆինանսների նախարարության ենթակայության տակ։
«Պետություն-մասնավոր գործընկերության լիազորություններն առաջնահերթ պետք է դիտարկել հանրային ակտիվների կառավարման տեսանկյունից, որպիսի պարագայում այդ լիազորություններն առավել ներդաշնակ են ՀՀ ֆինանսների նախարարության լիազորությունների հետ՝ որպես հանրային սեփականության կառավարման ոլորտի իրավասու մարմին»,- նշված է կառավարությա հիմնավորումներում։
Civilnet










