Գլխավոր Լրահոս

Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Սիրիայում ծավալվող իրադարձություների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

«Այս պահին առկա տեղեկություններով՝ տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- նշել է ԱԳՆ խոսնակը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակում են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք ավելի քան 20 բնակավայր են գրավել Հալեպ քաղաքից դեպի հյուսիս և արևմուտք։ Հակահարձակում է սկսվել նաև Իդլիբում։

«Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակից արմատական ​​խմբավորումների զինյալները նոյեմբերի 27-ի հարձակման ընթացքում վտանգավոր հեռավորությամբ մոտեցել են Հալեպին և գրավել մի քանի նպաստավոր դիրքեր՝ քաղաքից 7-10 կմ հեռավորության վրա։

Հալեպի մերձակայքում ռազմաճակատի մի քանի հատվածներում կառավարական ուժերին հաջողվել է զսպել հակառակորդի առաջխաղացումը, սպանվել է մի քանի հարյուր զինյալ:  

Al Mayadeen-ը հաղորդել է, որ սիրիական բանակը հետ է մղում զինյալների հարձակումն Իդլիբում։ Ըստ հրապարակման՝ բանակը կանգնեցրել է «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակիցների առաջխաղացումը Իդլիբի հարավ-արևելյան ճակատում և հակահարձակում է սկսել՝ փորձելով հետ գրավել զինյալների գրաված դիրքերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում