Գլխավոր Լրահոս

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ներկայացված թվերը վերաբերում են ՀՀ քաղաքացիներին։

Հայաստանում ՄԻԱՎ վարակի գրանցման առաջին դեպքը եղել է 1988թ.,  նույն տարում գրանցվել է նաև ՁԻԱՀ-ի առաջին դեպքը: 1988-2024թթ. Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 6 076 դեպք, որի 70 տոկոսը տղամարդիկ են, ՁԻԱՀ-ի՝ 2 779 դեպք, որի 74 տոկոսը տղամարդկանց շրջանում։ Միայն 2024թ. տասը ամիսներին գրանցվել է ՄԻԱՎ վարակի 462, ՁԻԱՀ-ի՝ 110 դեպք, մահվան 92 դեպք։ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվն ըստ գնահատականների կազմում է 6 300: ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի (1988-2023թթ․) հարաբերական բաշխումն ըստ մարզերի՝ 100 000 բնակչի հաշվարկով, ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի  մարզում է, որին հաջորդում է Լոռու, այնուհետև Գեղարքունիքի մարզը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023թ. գնահատականների՝ աշխարհում ՄԻԱՎ վարակակիրների 86%-ը գիտի իր կարգավիճակի մասին: Հայաստանում համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 1 276 դեպք, որի 80 տոկոսը տղամարդիկ են։ 2024թ. տվյալներով աշխարհում ՄԻԱՎ-ն արդեն դարձել է ավելի քան 42 մլն մարդու մահվան պատճառ: 

Աղբյուրներ՝ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, who.int, ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, ncid.am 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում