Վրաստանում մի քանի օր է՝ ընթանում են բազմամարդ հանրահավաքներ՝ այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը մինչև 2028 թվականի վերջը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններից:
Նոյեմբերի 28-ին Թբիլիսիում ցուցարարներին միացել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Բողոքի ակցիաներ, ըստ վրացական լրատվամիջոցների, անցկացվում են նաև Վրաստանի այլ քաղաքներում՝ Քութայիսիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում:
ՍիվիլՆեթի լուսանկարներում պատկերված է Թբիլիսիում նոյեմբերի 29-ի բողոքի ցույցը:












Civilnet











