Գլխավոր Լրահոս

Տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է. քաղաքապետարան

Տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է. քաղաքապետարան

Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Դեկտեմբերի 3-ին ավտոբուսի վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։

Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշել է, որ վարորդների առաջ են քաշած պահանջներն անտրամաբանական են. «Վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու»։

Գործադուլին մասնակցած հասարակական տրանսպորտի 18 վարորդ ազատվել է աշխատանքից։

https://civilnet.am/news/807884/%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%a4%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab-%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%ba%d5%ab%d5%b9%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a5%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%be%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում