ԿԸՀ-ն հաստատել է «Եվրաքվեի» ներկայացրած ստորագրությունների վավերականությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։
«ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում։ Վավեր ստորագրությունները կազմել է 52 351»,- ասված է հաղորդագրությունում։
«Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։
Եվրամիությանն անդամակցելու հարցով ստորագրահավաքը նախաձեռնել է արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
Civilnet










