Գլխավոր Լրահոս

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի շարունակական ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի շարունակական ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ

Նյութը հրապարակվում է որպես գովազդ

2022-2023թթ. 49,1 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում, 23,8 միլիարդ ՀՀ դրամի վճարումներ պետական բյուջե, 1,91 միլիարդ ՀՀ դրամի ընդհանուր ներդրումներ, շուրջ 4 075 աշխատատեղ։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն ներկայացրել է տնտեսական և սոցիալական  ազդեցության գնահատման արդյունքները 2022-2023թթ. ընթացքում: «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության իրականացրած ուսումնասիրությունն ընդգրկում է Կոկա-Կոլա համակարգի տնտեսական և սոցիալական ազդեցությունը Հայաստանում՝ ներկայացնելով Ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև դրանց ազդեցությունը:

Վերջին երկու տարիները (2022-2023թթ.) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի համար հատկանշական են եղել նորարարություններով և կայուն զարգացում ապահովելու հանձնառությամբ: 

Անընդհատ փոփոխվող միջավայրում հարմարվելու և զարգանալու կարողությունը վճռորոշ է եղել ընկերության համար՝ հաղթահարելու այսօրվա գործարար միջավայրի դժվարությունները:

Հետազոտության մեջ նշվում է, որ 2022-2023թթ. ընթացքում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի ստեղծած ուղղակի ՀԱԱ-ի յուրաքանչյուր 1 ՀՀ դրամի դիմաց Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1,2 ՀՀ դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Ընկերության գնահատմամբ՝ 2022-2023թթ. «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն ստեղծել է 49,1 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում՝ ներառյալ անուղղակի և ածանցյալ ազդեցությունները:

Վերը նշված ժամանակահատվածում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի գնումների 41%-ը կազմակերպվել է Հայաստանի տնտեսության ներսում: Տեղական մատակարարների և առևտրային գործընկերների հետ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի անմիջական համագործակցության արդյունքում ստեղծվել է 17,8 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով 1-ին կարգի մատակարարների շղթայի անուղղակի ՀԱԱ: Մատակարարման ավելի լայն շղթայի միջոցով ստեղծվել է 3,9 միլիարդ ՀՀ դրամ անուղղակի ՀԱԱ:

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել մեր «Աճի ուղուն» համապատասխան, ինչպես նաև սպառողների կարիքները բավարարելու մեր առաքելությանը համահունչ: Տեխնոլոգիաների, նորարարության և ռազմավարական գործընկերության ոլորտներում ընկերության ստանձնած հանձնառության արդյունքում իրականացված զգալի ներդրումները ընդլայնեցին մեր հնարավորությունների շրջանակը: 2023թ. կայուն զարգացման մեր ցուցանիշները լայն տարածում ստացան. սոցիալական և կառավարման չափանիշներից ելնելով արժանացանք բարձր գնահատականի և «Կոկա-Կոլա ՀԲՔ Խումբը» ճանաչվեց որպես ըմպելիքներ արտադրող աշխարհի ամենակայուն ընկերությունը՝ համաձայն 2023թ. Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսի», - նշեց ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:

«Նման մեծ ընկերությունների կողմից արվող ցանկացած հետազոտություն, որը վերաբերում է սոցիալ-տնտեսական ազդեցությանը, բավականին կարևոր է, և ցանկացած նման նախաձեռնություն ողջունելի է կառավարության համար,  մասնավորապես, էկոնոմիկայի նախարարության համար: Իսկ կոնկրետ այս զեկույցը բավականին կարևոր է հասկանալու համար այն ազդեցությունը, որը տեղի է ունենում սոցիալ-տնտեսական կյանքում քաղաքականություն մշակելու տեսանկյունից, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում և ցանկացած ազդեցության հետևում ինչ ռիսկեր և ինչ հնարավորություններ են թաքնված։ Մեր քաղաքականությունը մշակելիս հաշվի առնենք այդ հանգամանքները, ստեղծենք մի իրավիճակ, որը նախ համահունչ է գործող մարտահրավերներին, միտումներին և ապա հնարավորություն է ընձեռում մի շարք  ընկերությունների մասը կազմել այդ փոփոխությունների», - իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ 

Ըստ հետազոտության՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի ներդրումը մեծ է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ շուրջ 42.3 միլիոն ՀՀ դրամ համայնքային զարգացման ծրագրերում:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ընկերության մշակույթի անբաժանելի մասն է: «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը հիմնված է երեք առանցքային սկզբունքների վրա.

  • Թափոնների կառավարում. Նախագծին մասնակցել է ընդհանուր 100 դպրոց և 5 004 աշակերտ: Հավաքվել է 4 835 կգ պլաստիկ և 8 331 կգ թղթի թափոն:
  • Երիտասարդների զարգացման համար հնարավորությունների ընդլայնում. 2022-2023թթ. կյանքի և բիզնես հմտությունների բարելավմանն ուղղված դասընթացներին մասնակցել է ընդհանուր 13 776 երիտասարդ:
  • Համայնքների բարեկեցություն. 2022-2023թթ. ընթացքում իրականացվել է տոնական տրամադրություն հաղորդող «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան» նախաձեռնությունը՝ «Աշխարհին շատ սանտաներ են պետք» խորագրով, որին մասնակցել է շուրջ 3 300 երեխաներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում