Գլխավոր Լրահոս

Բաքուն դատապարտել է Բլինքենի հայտարարությունը

Բաքուն դատապարտել է Բլինքենի հայտարարությունը

Բաքուն դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին հայտարարությունը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն Բլինքենի հայտարարությունը «միջամտություն է» անվանել դատաիրավական հարցերին։

«Ցավոք վերջին չորս տարվա ընթացքում Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ պետքարտուղարության գործողությունների պատճառով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կորսված կարելի է համարել, որոնք աչքի են ընկել բարեկամությամբ և համագործակցությամբ»,- ասել է նա։

Հաջիզադեն ամերիկյան կողմին մեղադրել է երկակի ստադարտներ կիրառելու մեջ, որոնք «կաթվածար են արել ԱՄՆ-ի քաղաքականությունը ամբողջ Հարավային Կովկասում»։

«Հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք կվերականգնվեն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև փոխադարձ բարեկամական և գործընկերային հարաբերությունները»,- նշել է Հաջիզադեն։

Պետքարտուղարությունն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կատարել ԵԱՀԿ-ին անդամակցելիս Բաքվի ստանձնած պարտավորությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում