Գլխավոր Լրահոս

Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական կապի օպերատորի

Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական կապի օպերատորի

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանյան հեռահաղորդակցության Team ընկերության սեփականատեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները ձեռք են բերել իռլանդական Imagine Communications հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերը։ Այս մասին հաղորդում է իռլանդական Irish Independent-ը։

Իռլանդական լրատվամիջոցին Imagine Communications-ից հաստատել են ընկերության բաժնետոմսերի վաճառքի լուրը։ «Կանադական Brookfield ընկերությունը, որ Imagine-ի մեծամասնական բաժնետերն էր, կպահպանի բաժնետոմսերի փոքրաամասնությունը իռլանդական բիզնեսում»,- հայտնել է լրատվամիջոցը։ Ըստ հրապարակման՝ Եսայանների կողմից ընկերության ձեռքբերման գործարքին նպաստել է հոլանդական ING բանկը։ 

Իռլանդական լրատվամիջոցին չի հաջողվել պարզել ինտերնետային օպերատորի բաժնետոմսերի վաճառքի գինը։ Այնուհանդերձ, ըստ կայքի, Imagine-ի 250 մլն եվրոյի կորուստները արտացոլվել են գործարքի մեջ։ 

«Հայ եղբայրները Imagine-ի արտադրանքը կկենտրոնացնեն հաճախորդներին օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետ կապով ապահովելու վրա։ Եսայան եղբայրներն ասել են, որ իրենք ներդրումներ են կատարել Imagine-ում՝ հավատալով իռլանդական շուկայի երկարաժամկետ ներուժին, ու Team-ն ունի դեպի Եվրոպա ընդլայնվելու հավակնոտ պլաններ»,- հայտնում է Irish Independent-ը։

Գործարքին հաջորդել է Imagine-ում նոր գործադիր տնօրենի պաշտոնում Նայլ Թալլոնի նշանակումը։ Նա հույս է հայտնել, որ Team-ի ներդրումը կֆինանսավորի ընկերության հնգամյա ռազմավարական ծրագիրը, թույլ կտա ավելի արագ անցնել մանրաթելային ինտերնետի համակարգի։ 

2023-ի վերջի դրությամբ Imagine-ը բանկերին ունեցել է 26,6 մլն եվրոյի պարտքեր։ imagine-ն իր գործունությունը սկսել է 1993-ից ու համարվում է Իռլանդիայի առաջատար օպերատորներից մեկը, զբաղվում է նաև գովազդների կառավարմամբ, հեռարձակումներով և այլն։ 

 «Թիմ» ընկերությունների խումբը դեկտեմբերի 13-ին հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով Imagine-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը։ 

«Սա մեր առաջին խոշոր գործարքն է Եվրոպայի տարածքում, և նշանակալի ձեռքբերում է հետագա զարգացման համար։ Որպես հայկական ընկերություն՝ մենք հպարտ ենք, որ ընդլայնում ենք բիզնեսի շրջանակները և բացում նոր հեռանկարներ, որոնք նաև կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնելով միջազգային բիզնես միջավայրում»,- ասել է «Թիմ»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում