Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ միասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, փակել են «Գումի» շուկայի մսի կրպակները՝ սանիտարական նորմերի խախտումների, ոչ սպանդանոցային միս վաճառելու համար։
Գործողությունից հետո քաշքշուկ է սկսվել։ Ոստիկանությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ միջադեպի մասնակից 7 անձ ձերբակալվել է՝ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով։
«ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից»,- հայտնեցին ոստիկանությունից։
Civilnet











