2013թ. բյուջեի նախագծով նախատեսվում է 20 մլն դրամ հատկացնել հանրային գրադարաններին` նյութատեխնիկական բազայի հարստացման նպատակով, իսկ տարածքային 41 գրադարանից 11-ում ձևավորվել տիպային գրադարան: ԱԺ-ում 2013թ. բյուջեի քննարկման շրջանակում նշել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
2013թ. բյուջեով նախատեսվում է նաև 5 մլն դրամ տրամադրել գրադարանավարների վերապատրաստման համար: Սաֆարյանի խոսքով` ոլորտում աշխատավարձի բարձրացում կա, բայց այդ գումարն ամբողջությամբ վճարվելու է որպես եկամտահարկ:
Civilnet











