Grand կատեգորիայի հյուրանոց Ծաղկաձորում. աշխարհում առկա է այս դասի ընդամենը 76 հյուրանոց

Նյութը հրապարակվում է որպես գովազդ
Հայաստանը՝ որպես արագ զարգացող զբոսաշրջային ուղղություն, իսկ Ծաղկաձորը՝ որպես Հայաստանի ամենահայտնի տուրիստական գոտի, ակնհայտորեն ունեն միջազգային հինգ պլյուս աստղանի շքեղ դասի հյուրանոցի կարիք։
Wyndham Tsaghkadzor նախագիծը, ի սկզբանե պահպանելով բոլոր միջազգային նորմերը և ավելի ամրապնդելով իր դիրքերը, հասավ հյուրանոցային ամենաբարձր գնահատականին՝ ստանալով Wyndham Grand Tsaghkadzor անունը:
Այն 77-րդ հյուրանոցն է ամբողջ աշխարհում, որը գործելու է Wyndham Grand բրենդի ներքո։ Այս կարևոր իրադարձությունը կբերի միջազգային ամենաբարձր ստանդարտների ներդրմանը Հայաստանում, կնպաստի երկրի զբոսաշրջության զարգացմանը: Վստահ ենք, որ հյուրանոցը կդառնա լավագույնը ոչ միայն Հայաստանում, այլև լավագույններից մեկը ամբողջ աշխարհում։ Այս պահին շինարարությունը ակտիվ փուլում է և ընթանում է ըստ ծրագրված ժամանակացույցի։ Այն վերահսկվում է Wyndham Hotels and Resorts-ի կողմից։
Հյուրանոցը իր նրբաոճ դիզայնով, գերժամանակակից ինժեներական և ավտոմատացված համակարգերով, բարձրակարգ սպասարկմամբ կբավարարի անգամ ամենաքմահաճ հաճախորդին։
Շատ մեծ տեղ է տրվել բնապահպանական խնդիրներին. բակային հատվածում կկառուցվի գեղեցիկ այգի, հյուրանոցի տարածքում կգործի նաև ձմեռային այգի։ Ինչպես նշվել է նախկինում ևս, սա այն եզակի նախագծերից է, որի շինարարության մեկնարկին չի կտրվել գեթ մեկ ծառ։
Civilnet










