Գլխավոր Լրահոս

Երևանի օդի որակի բարելավման ուղղությամբ նոր ծրագիր կմշակվի

Երևանի օդի որակի բարելավման ուղղությամբ նոր ծրագիր կմշակվի

Դեկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվեց մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արդեն իրականացված ծրագրերը և առաջարկեց նոր նախաձեռնություններ՝ ուղղված օդի որակի բարելավմանը։

Ավինյանը նախ տեղեկացրեց, որ քաղաքում տեղադրվել է 149 օդի որակի չափիչ սարքեր։ Այդ սարքերն առցանց ռեժիմով տրամադրում են տեղեկատվություն օդի որակի մասին։ Քաղաքապետի խոսքով՝ այդ տվյալները հատկապես ձմռան ամիսներին տեղ-տեղ մտահոգիչ են, սակայն քաղաքապետարանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իրավիճակը վերահսկելու և բարելավելու համար։

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը հայտնեց, որ ձմռան ամիսներին աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմաները՝ օդափոխության նվազման պատճառով։ «Ուրախալի է, որ նոր աղտոտվածություն չի ավելանում, և եղած աղտոտվածությունը ժամանակի ընթացքում ցրվում է»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանը նրան առաջարկեց նոր ծրագիր ներկայացնել, որը կներառի ինչպես ծառատունկն ու անտառատունկը, այնպես էլ ժամկետանց ավտոմեքենաների շահագործման արգելքը։ «Այս ծրագիրը կներկայացնենք երկու ամիս հետո և կանդրադառնանք բոլոր հնարավոր ոլորտներին, որտեղ քաղաքապետարանը լիազորություններ ունի»,- նշեց քաղաքապետը։

Նախորդ շաբաթ քաղաքացիները սոցիալական ցանցերում բարձրաձայնել էին Երևանում օդի աղտոտվածության խնդիրը։ Ըստ օդի աղտոտվածության մոնիթորինգի ցուցանիշների՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշները։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում